Մալազիայում ոչ մուսուլմաններին արգելվում է արտասանել «Ալլահ» բառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 20:00

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`Մալազիայի Սելանգորի նահանգապետ Շերաֆեդդին Իդրիս Շահը մի օրենք է հրապարակել, ըստ որի ոչ մահմեդականներին արգելվում է արտասանել «Ալլահ» բառը: Սելանգորի իսլամական հարաբերությունների խորհուրդը այս կապապցությամբ նշել է, որ «Ալլահ» բառը մահմեդականների համար սրբություն է, և օրենքին հակառակվողները խիստ պատժվելու են:
Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ երկրի Պենան նահանգում թույլ չտվեցին Նոր կտակարանի մալազերեն թարգմանության ժամանակ օգտագործել «Ալլահ» բառը: Նշենք, որ Մալազիայում 28 մլն բնակչություն կա, որոնցից 61,3 տոկոսը մահմեդական է, 19,8-ը`բուդդայական, իսկ 9,2 տոկոսը քրիստոնեություն է դավանում:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply