Դիտորդները քննարկել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության հարցը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 14, 2013 17:53

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև ՀՀ սահմանամերձ շրջաններում դիտարկում անցկացնելիս Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում դիտորդների ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրներին: Ինչպես նաև քննարկվել են նախնական համաձայնեցմամբ դիտորդական խմբերին զորամասեր այցելելու և զինծառայողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռնելու հարցերը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply