Բռնաբարությունը էական գործոն է Սիրիայի քաղաքացիական պատերազմում. զեկույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 17:42

2011թ մարտից Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմում բռնաբարությունները եղել են «կարևոր» զենք  և կանանց ու երեխաների համար հանդիսացել են հարևան երկրներ մեկնելու «գլխավոր» պատճառ:

Իր զեկույցում Փրկության միջազգային հանձնաժողովը (IRC) նկարագրել է բռնաբարությունները որպես «Սիրիայի քաղաքացիական պատերազմի նշանակալի և մտահոգիչ իրադարձություն»:
Զեկույցում նշվում է, որ կանանց և աղջիկների բռնաբարությունները տեղի են ունենում զինված տղամարդկանց կողմից՝ տանը կամ դրսում, որը հաճախ կատարվում է ընտանիքի անդամների ներկայությամբ:
Կան նաև կանանց և աղջիկների առևանգման, բռնաբարության, խոշտանգման և սպանության դեպքեր:
«Սիրիացիները խուսափում են խոսել սեռական բռնության մասին  խարանի և սոցալական նորմերի պատճառով, որոնց համաձայն՝ բռնաբարությունը խայտառակում է կնոջը, աղջկան և ընտանիքին»,-ասվում է զեկույցում:
Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply