Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 14, 2013 17:38

Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (Niniek Kun Naryatie) (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման
կապակցությամբ:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ`
նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա
օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի
Նատալեգավայաի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածություններն՝
ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական
երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում
համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի
ամրապնդմանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, և մշակութային կապերը զարգացմանը և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։
Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:
Դեսպան Նարյաթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և
վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է
ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու
համար:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply