Մեր ժամանակների Ռոբինզոնը (ֆոտոշարք)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 14, 2013 17:28
Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում`Օքսֆորդում սովորած 58-ամյա Էմմա Օրբեչը արդեն 13 տարի է, ինչ քաղաքակրթությունից հեռու է ապրում: Նա նախընտրել է տեխնոլոգիաներից և առօրյա աշխարհից հեռու գտնվել`ապրելով վայրի բնության գրկում իր իսկ կառուցած խրճիթում:
Թուրքական «Haberler»-ը գրում է, որ Էմման իրեն երջանիկ և հանգիստ է զգում ժամանակակից աշխարհից կտրված և ապրում է 2 այծի, 7 հավի և 2 ձիու հետ միասին: Նա պատմել է, որ շատ է սիրում հյուրեր ընդունել`հատկապես 20 և 30 տարեկան իր երեխաներին: Սակայն «Tir Ysbrydol» կոչվող տունը իր կանոններն էլ ունի`այցելուներին արգելվում է իրենց հետ որևէ տեխնոլոգիա բերել`այդ թվում նաև հեռախոս:
2000 թվականին Էմման որոշում է ավելի հեշտ կյանք վարել և այդ ժամանակներից սկսած Օքսֆորդի համալսարանի չինարենի ֆակուլտետի շրջանավարտը իր տունն է համարում շրջակա բնությունը: Էմման նույնիսկ մտածում է այստեղ փոքրիկ համայնք հիմնել`նման ապրելակերպը նախընտրող մարդկանց համար:






Facebook
Tweet This
Email This Post
