Գերմաիայի բնակչության 10 տոկոսը գրաճանանչ չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 17:19

Գերմանիայում, որը 81 մլն բնակչություն ունի, գրել-կարդալ չիմացողների թիվը 7,5 միլիոնի է հասնում է: Փաստորեն Գերմանիայիում անգրագետ մարդկանց թիվը ավելի շատ է, քան Եվրոմիության անդամ որոշ երկրների բնակչությունն է:
Ինչպես գրում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը`գերմանացի քաղաքական գործիչներին անհանգստացնում է նման իրավիճակը, և նրանք այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում:
Բեռլինի քաղաքային խորհրդի նախագահ Ռալֆ Վիլանդը հայտարարել է, որ մի շարք նախագծեր են նախատեսվում երկրում անգրագիտության ցուցանիշի նվազեցման համար: Մի շարք հասարակական կազմակերպությունների օգնությամբ դասընթացներ են կազմակերպվելու անտառաճանանչ քաղաքացիներին օգնելու նպատակով:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply