Հունաստանի վարչապետի շտաբի ուղղությամբ անհայտ անձինք կրակ են բացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 17:37

Երկուշաբթի անհայտ անձինք կրակ են բացել Հունաստանի «նոր ժողովրդավարություն» կուսակցության շտաբ-կայանի ուղղությամբ:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ Կալաշնիկով ավտոմատից   փամփուշտն  արձակվել է պահպանողական վարչապետ Անտոնիս Սամարասի գրասենյակի ուղղությամբ և վնասել պատուհանը, սակայն վիրավորվածներ չկան:
Պաշտոնյաներն  ասում են, որ վարչապետն  այդ պահին տեղում չի եղել:
Կառավարության մամլո քարտուղար Սիմոս Կեդիկոգլաուն դատապարտել է իրողությունը և ասել.  «Սա հասարակության մեջ սարսափ  տարածելու  ջանքերի նոր և մտահոգիչ էսկալացիա է»:
Ի տարբերություն քաղաքական բռնությունների, մահացու հարձակումները հազվադեպ բնույթ են կրում Հունաստանում:
Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply