Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 16:34

«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. հունվարի 11-ին Ակումբի նախագահ է ընտրելՍամսոն Ավետյանին և գանձապահ՝ Էսթեր Դեմիրճյանին: Սամսոն Ավետյանը կստանձնի  2012թ. Նախագահ Վարուժան Ավետիքյանի պարտականությունները:

«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:

Ակումբը Հարվարդի համալսարանը նդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և ակտիվ մասնակցություն ունեցել տարբեր թեմաներով սեմինարների և դասախոսությունների ժամանակ:

Սամսոն Ավետյանը Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ է, իսկ Էսթեր Դեմիրճյանն ավարտել է Հարվարդի արվեստների և գիտությունների մասնագիտական դպրոցը:

Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը հիմնվել է  2006թ.-ին:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply