Ստամբուլում սպանված ուսուցիչը թուրք էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 15:36

Թուրքիայի հայկական Արամյան դպրոցի սպանված ուսուցիչ Իլքեր Շահինը եղել է թուրք: Այս մասին տեղեկացնում է “Երկիր մեդիան”, որը կրթական հաստատության տնօրինության հետ կապ հաստատելուց հետո ճտել է, որ սպանվածը ազգությամբ թուրք է: Մինչ այդ թերթերում նշվում էր, որ նա հայ էր:

Թեև սպանվածը ազգությամբ թուրք էր, սակայն արդեն հնչում են կասկածներ եւ մատնացույց արվում հատկանշական զուգադիպություններ։ Օրերս նույն թաղամասում սպանվել էր 85-ամյա հայազգի Մարիցա Քյուչուքը, ում կյանքից զրկել էին նույն մեթոդով, եւ ըստ որոշ տեղեկությունների, կրծքին էլ պատկերել էին խաչի նշան։ Հայ համայնքն այդ սպանությունից հետո պարզաբանումներ էր պահանջել պետական կառույցներից, սակայն նրանք առայժմ լռում են։

Հիշեցնենք, որ Շահինի գործընկերները, անհանգստանալով նրա երկար բացակայությունից, հունվարի 11-ին գնում են Շահինի տուն և գտնում նրան մահացած:

Դիտվել է 642 անգամ:
Print Friendly

Leave a Reply