Իսլամական երկներում կանանց ծեծելու խորհուրդներով գրքեր են լույս տեսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 15:32

Կանանց առանց այդ էլ դժվարին վիճակին մեկ փորձանք էլ է ավելացել. Իրանում ու Սաուդյան Արաբիայում մեկը մյուսի հետևից լույս են տեսնում “իսլամական վարքականոնի” վերաբերյալ գրքեր, որտեղ կարելի է  ցուցումներ կարդալ,  թե որտեղ ու ինչ պայմաններում տղամարդիկ կարող են ծեծել իրենց կանանց:

Այսպես, օրինակ` “Կինն իսլամում” գրքի հեղինակ Մուհամեդ Քամալ Մուսթաֆան կարծում է, որ կնոջն արժե ծեծել մետաղյա ձողով (ոչ շատ հաստ), քանի որ դրանով հասցված հարվածները կնոջը պետք է  առաջին հերթին “ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկաև տանջանք պատճառեն”, ընդ որում, տղամարդկանց խորհուրդ է տրվում հարվածել մարմնի զգայուն մասերին` դեմքին, փորին, գլխին և այլն”:

Սաուդյան Արաբիայից ընտանեկան հարաբերությունների գծով փորձագետ դոկտոր Գազի Ալ-Շիմարին էլ համաձայն չէ իր գործընկերոջ հետ: Նա գրում է, որ կանանց դեմքին խփել ոչ մի դեպքում չի կարելի, իսկ հարվածներն էլ պետք է թույլ լինեն: Նրա կարծիքով, ամուսինը պետք է կնոջն անպայման տեղեկացնի, թե քանի հարված է պատրաստվում հասցնել: Հոգեբանը կարծում է, որ որոշ դեպքերում կնոջը կարելի է դաս տալ ատամի խոզանակի օգնությամբ կամ էլ նման փոքր իրով, սակայն նա կտրականապես դեմ է ափսեով, դանակով, ջրով լի շշով պատիժներին”:

“Սեքս-վարքականոնն իսլամում” գրքի հեղինակ Ջորջ Բուսկեն էլ կարծում է, որ կնոջը ծեծելիս  կարևորը սեփական անձին չվնասելն է: Իսկ “վատ կնոջը պետք է ծեծել ճիպոտով, լայն բացած ափով կամ էլ պինդ սեղմած բռունցքով”:

“Ալ Ջազիրա” հեռուստաալիքով ամեն շաբաթ հեռարձակվող “Շարիաթ” ծրագրի հեղինակները վստահ են, որ դաստիարակման նպատակով ֆիզիկական պատիժը  հարմար է միայն այն կանանց, ովքեր նման պատիժը “նորմալ են համարում”: Իսկ եթե կինը ֆիզիկական պատժի ժամանակ իրեն նսեմացած է զգում, ապա նրան չարժե ծեծել”:

Իսկ “Կնոջ` իսլամին հպատակվելը” գրքի հեղինակ Հասան Աշան պարզ ձևակերպում է այն դեպքերը, երբ կարելի է ձեռքերին ազատություն տալ: Ծեծը նա թույլատրելի է համարում, եթե  կինը չի հարդարվում, զուգվում ամուսնու հետ հանդիպելու համար, չի ցանկանում բավարարել ամուսնու սեքսուալ պահանջմունքը, արհամարում է կրոնական պարտականություններն ու առանց թույլտվության հեռանում տնից:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply