Սոցիոլոգիական հետազոտությամբ պարզվել է հայաստանյան համայնքների ամենամեծ խնդիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 16:11

Հրապարակվել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները»  սոցիոլոգիական հետազոտությունը:

Հարցմանը մասնակցել է ՀՀ 1600 բնակիչ` 562-ը մայրաքաղաքում, 1038-ը` 10 մարզերում: Հարցվողների 47,1 տոկոսը արական սեռի, 52,9 տոկոսը` իգական սեռի ներկայացուցիչներ են: Հարցման մասնակիցների մեծ մասը` 30,5 տոկոսը 18-30 տարեկան անձինք են, 26,3 տոկոսը` 31-45 տարեկան, 27,6 տոկոսը` 46-60 տարեկան, 15,6 տոկոսը` 61 և բարձր տարիքի:

Հարցվածների կեսը` 50,9 տոկոսն ունի միջնակարգ, 25,3 տոկոսը` միջին մասնագիտական, 23,8 տոկոսը` բարձրագույն կրթություն:

Ըստ հարցումների արդյունքների` ՀՀ-ում ամենամեծ խնդիրը գործազրկությունն է` 23,6 տոկոս: Համայնքների խնդիրների թվում երկրորդ տեղում է ճանապարհաշինությունը` 21,4 տոկոս, աղբահանությունը և աղտոտվածությունը` 13,2 տոկոս,  հաջորդում են ժամանցի գոտիների և խաղահրապարակների բացակայությունը, խմելու ջրի որակը, ոռոգման ջրի խնդիրը, կոմունալ-կենցաղային վատ պայմանները և այլն:

Երևանցիների կարծիքով մայրաքաղաքի համար մեկ հիմնախնդիրը քաղաքաշինական խնդիրներն են և ժամանցային գոտիների, խաղահրապարակների բացակայությունը: Խնդիրների տասնյակը եզրափակում է համատիրությունների վատ աշխատանքը:

Մարզային քաղաքներում առաջնային խնդիրը գործազրկությունն է, գյուղական համայնքներում` ճանապարհաշինական խնդիրը:

Ամբողջական հաշվետվությանը ծանոթանալու համար հետևեք հղմանը:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply