Մալիի իսլամիստները խոստանում են գրոհել Ֆրանսիայի «սիրտը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 15:26

Մալիի հյուսիսում տեղակայված իսլամիստական  զորքերը  խոստացել են  վրեժ լուծել Ֆրանսիայից:

«Ֆրանսիան հարձակում է կատարել իսլամի դեմ:  Մենք կհարվածենք Ֆրանսիայի սիրտը», -ասել է Արևմտյան Աֆրիկայում  միասնության և ջիհադի շարժման առաջնորդ Աբու Դարդարը:
AFP լրատվական գործակալության հետ անցկացրած հեռախոսային հարցազրույցում Դարդարը ասել է, որ նրանք կհարվածեն ամենուրեք. Բամակոյում, Աֆրիկայում և Եվրոպայում:
Ֆրանսիայի իշխանություններին մտահոգում են  տեղի իսլամիստ ծայրահեղականների հնարավոր քայլերը Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ Մալիի կողմից օգնության խնդրանքին ի պատասխան, Ֆրանսիան ռազմական միջամտության միջոցով կասեցրել է իսլամիստների շարժը դեպի մայրաքաղաք Բամակո:
Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply