Հայտնի են “Ոսկե գլոբուսի” մրցանակակիրների անունները(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 15:01

Լոս- Անջելեսում տեղի  ունեցավ “Ոսկե գլոբուսի”  հանդիսավոր բացումը: Հաղորդավարներ Թինա ֆեյն ու Էմի Փոլերը հայտարարում են դափնեկիրների անունները:

Հրավիրյալները շուրջ 100-ն են: Հյուրերին ընդունել են “Բևեռլի հիլթնի” պարահանդեսային սրահում, որտեղ նաև սեղաններ են գցվել:

“Ոսկե գլոբուսը”  միավորում է կինոն ու հեռուստատեսությունը: Այն նվազ նշանակալի չէ , քան “Օսկարը”, սակայն ավելի  ոչ ֆորմալ է համարվում:  Այս “Ոսկե գլոբուսը” 70-րդն է: Հաղթողներին որոշում են  Հոլիվուդում բնակվող լրագրողները :

Առաջին մրցանակակիրը Քրիստոֆ Վալցն է, որը “գլոբուսի” է արժանացել “Ազատագրված Ջանգո “ ֆիլմի համար: “Խաղը փոխվել է” ֆիլմը միանգամից երկու մրցանակ է ստացել` “լավագույն հեռուստաֆիլմ” և “հեռուստաֆիլմի կամ սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգերում:

Բրիտանուհի Ադելը “Ոսկե գլոբուս “ է ստացել Ջեյմս Բոնդի մասին 23-րդ  “007” ֆիլմի“Սքայֆոլլ” հիթի համար:

Իր կյանքում երկրորդ “Ոսկե գլոբուսին” արժանացավ Քևին Քոսթները` “Հեթֆիլդներ ուՄաքքոի”  հեռուստամինիսերիալի համար: “Լավագույն ռեժիսուրա” անվանակարգում  մրցանակ ստացավ Բեն Աֆլեքը “Արգո օպերացիա” ֆիլմի համար:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply