Առաջիկայում Մեծ Բրիտանիայում չի անցկացվի ԵՄ-ն լքելու մասին հանրաքվե. Քեմերոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 15:11

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկուշաբթի հայտնել է, որ մոտ ապագայում  չի անցկացվի ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվե:

Չնայած սեփական կուսակցական անդամների ճնշումներին`  Քեմերոնը ցանկանում է, որ  Բրիտանիան մնա ԵՄ-ի գլխավոր  առևտրական գործընկեր` ԵՄ-ի կազմում:
Վարչապետը պլանավորում է վերանայել  ԵՄ-Բրիտանիա հարաբերությունները  և հուսով է, որ կստանա հանրության համաձայնությունը և աջակցությունը:
BBC-ին Քեմերոնը հայտնել է, որ ԵՄ-ի կազմում մնալը բխում է Մեծ Բրիտանիայի շահերից, և դա չպետք է անտեսել:
Այդուամենայնիվ, որոշ դիվանագետների և ԵՄ պաշտոնյաների կարծիքով, Բրիտանիան միությունում սկսել է պասիվանալ, և նախորդ շաբաթ երկրի սերտ դաշնակից ԱՄՆ-ը հստակեցրել է, որ ցանկանում է ԵՄ-ի ներսում Բրիտանիային տեսնել որպես «հզոր ձայն» :
Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply