ԿԸՀ-ն գրանցեց նախագահի 8 թեկնածուների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2013 14:46

ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում առանց քվեարկության, քանի որ չկար ԿԸՀ անդամների կողմից որևէ առարկություն, ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին նախագահի թեկնածու գրանցեց ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանին, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանին, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանին:

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռոբերտ Ահարոնյանը ԿԸՀ էր դիմել՝ գրավոր ձևով հրաժարվելով իր առաջադրման դիմումից և առաջարկել էր ԿԸՀ-ին չքննարկել իր ինքնաառաջադրման մասին դիմումը: ԿԸՀ-ն հաշվի առնելով Ռ.Ահարոնյանի խնդրանքը կարճեց նրա դիմումի վարույթը:

Թերի փաստաթղթեր ներկայացրած Տարոն Աբրահամյանի, Նարինե Մկրտչյանի, Ռուբեն Այվազյանի, Մհեր Հայրապետյանի, Պավլիկ Սարգսյանի, Ռոբերտ Սիմոնյանի որպես նախագահի թեկնածու գրանցումը ԿԸՀ-ն մերժեց միաձայն որոշումներով:

ԿԸՀ-ն վերոհիշյալ բոլոր որոշումներն ուժի մեջ են մտնում նիստում հրապարակվելուց հետո ԿԸՀ կայքէջում տեղադրման պահից: Դրանք կարող են բողոքարկվել Վարչական դատարան՝ օրացուցային երեք օրվա ընթացքում:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply