Բարձր արդյունքներ`երիտասարդ աթլետների մեկնարկներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 27, 2010 14:27

Հայկական սպորտի երախտավոր Մարտին Վեքիլյանի հիշատկին նվիրված «Հայաստան» մարզական միության Երևանի մարզադաշտում անցկացված աթլետիկայի մրցումներին մասնակցեցին 6 տասնյակ մարզիկ-մարզուհիներ: Պայքարի ոլորտ էին ներգրավվել ֆիզկուլտուրայի հայկական պետական ինսիտուտի սովորողներ, Հայաստանի աթլետիկայի տարբեր մարզադպրոցների սաներ: Առանձնացնենք համեմատաբար բաձր արդյունքներից մի քանիսը:

Արամ Դավթյանը հավասարը չունեցավ 100 մ (11,3) և 400 մ (51,9) վազքերում: Գագիկ Էլյազյանն առաջինը վերջնագիծը հատեց 800 մ վազքում (2.05,3): Հեռացատկի հատվածում ուժեղագույն ճանաչվեց Էրիկ Հակոբյանը (6մ 53 սմ): Սոս Մելիքսեթյանը հաղթեց գնդահրորդների (14 մ 40 սմ) և սկավառականետորդների պայքարում  (45 մ): Եռամարտում մրցակցությունից դուրս էր Տարոն Սիմոնյանը (34 միավոր):

Մարզուհիների 100 մ, 400 մ, 800 մ վազքերում համապատասխանաբար աչքի ընկան Լուսինե Կարայանը (12,7), Ամալյա Շառոյանը (1.00,0 ) և Սաթենիկ Պողոսյանը (2.40,8):

Դիտվել է 1912 անգամ:
Print Friendly

Leave a Reply