Վարդան Օսկանյանի որդին ջարդել է քաղաքացու քիթը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 14, 2013 14:25

Հունվարի 4-ի երեկոյան «Էդեմ» ակումբի դիմաց՝ Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, Վարդան Օսկանյանի որդին՝ Արման-Մինաս Օսկանյանը, իր երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի՝ ջարդելով վերջինիս քիթը:

Տուժածին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել անհայտ անձինք:

Հունվարի 9-ին ոստիկանությունը հայտնաբերել է անհայտ անձանց, հրավիրել ոստիկանություն, որտեղ նրանք բացատրություն են տվել: Պարզվել է, որ տուժող երիտասարդը ծեծի է ենթարկվել հունվարի 4-ին Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Արման-Մինաս Օսկանյանի և նրա երկու ընկերների կողմից

Ոստիկանությունում հաստատեցին տեղեկությունը։ Ընթանում է քննություն, այլ մանրամասներ հայտնի չեն:

Լուսանկարում՝ Վարդան Օսկանյանի որդիները՝ Արա Օսկանյանը և Արման-Մինաս Օսկանյանը:

Լուսանկարը՝ Արա Օսկանյանի Facebook-յան էջի:

1in.am

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply