Չինաստանի տարածքում հանելուկային տիեզերական օբյեկտներ են գտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 13:56

ԿՎՀ-ի նախկին գործակալը, Google Earth-ի օգնությամբ  մանրամասն զննելով աշխարհը, չինական անապատում հանելուկային օբյեկտներ է հայտնաբերել: Գործակալ Ալեն Թոմսոնն այն մասնագետն է, որը Google Earth-ի օգնությամբ հայտնաբերեց Իրանի  գաղտնի հրթիռակայանն ու Գոբբի անապատում  գտնվող մի քանի շինություններ: Այս անգամ նրա ուշադրությունը գրավել է  չինական Կաշգար քաղաքի  մոտ գտնվող անապատային շրջանը:  Օբյեկտները մի քանի խոշոր շինություններ են, որոնց մեծ մասի երկարությունը գերազանցում է 100մ, իսկ շինություններից մեկը պայտի ձև ունի:

Ամերիկյան հետախուզության կարծիքով, այդ շինությունները  կապ ունեն ՉԺՀ-ի հակահրթիռային փորձերի հետ, իսկ  մեկ այլ վարկածի համաձայն, Թոմսոնը սովորական մի շինություն է “հայտնաբերել” այն տարածքում, որտեղ գտնվում է տնտեսական գոտի համարվող  Կաշգար քաղաքը:

Փորձագետներն առայժմ չեն շտապում նախապատվություն տալ վարկածներից որևիցե մեկին:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply