Թել -Ավիվը սկսել է “Իսրայելական մեծ պատի” կառուցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 13:38

Իսրայելը մտադիր է հարևաններից պատնեշվել ու արդեն Սիրիայից պաշտպանվելու համար սկսել է Հոլանյան բարձրություններում  պատի շինարարությունը:

Այդ երկրի վարչապետը կարծում է, որ նման կառույցը կփրկի հրեական պետությունը անհաջող հարևաններից:

Իսրայելը   Սիրիայի հետ սահմանին ևս մեկ պատ է  արտահերթ կառուցելու 200 կմ երկարությամբ, որպեսզի կասեցնի Սուդանից ու Եթովպիայից անօրինական ներհոսքը, ինչպես նաև  խոչընդոտի թմրաթրաֆիքին ու կանգնեցնի կենդանի ապրանքի շրջանառումը:

“Այդ սպառնալիքներին դիմադրելու համար այժմ, ավարտելով Սինայի պատնեշապատման շինարարությունը, մենք նման  պատ կկառուցենք Հոլանյան բարձունքներում: Ամբողջ երկիրը պետք է նման կերպ պաշտպանված լինի: Այսպիսին է մեր որոշումը”,-հայտարարել է վարչապետ Նաթանյահուն:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply