Վահագն Չախալյանի փաստաբանը ապատեղեկատվություն է տարածել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 13:55

Այսօր վրացական լրատվական գործակալությունը ներկայացրեց այն քաղբանտարկյալների անունները, ովքեր համաներման են արժանացել և ազատ են արձակվել:
Ամբողջ մամուլը հեղեղվել էր այն տեղեկատվությամբ, թե ջավախահայ Վահագն Չախալյանի անունը ընդգրկված է ցուցակում և վերջինս նույնպես պետք է ազատ արձակվի:
Այս ինֆորմացիան լրատվամիջոցներին հաղորդել էր Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով բոլոր լրատվամիջոցներին հայտնում էր իր իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիան և բոլորը վստահ էին, որ Վահագն Չախալյանը երեկ առավոտյան արդեն պետք է ազատության մեջ գտնվեր:
Սակայն, երբ Վահագն Չախալյանը պարզվեց, որ համանորման չի արժանացել, բոլորի մոտ խուճապ սկսվեց:
Իրականում պարզվում է, որ Վահագն Չախալյանը ի սկզբանե չի էլ եղել քաղբանտարկյալների ցուցակի մեջ, իսկ թյուր ինֆորմացիայի հեղինակը պարզվում է այսօր է իմացել դրա մասին:
«Ոչ մի փոփոխություն էլ չի եղել, Վահագն Չախալյանը քաղբանտարկյալների ցուցակում ի սկզբանե չի եղել: Սա կարելի է կապել Վրաստանի քաղաքական իրավիճակի հետ` հին և նոր իշխանությունների բախման հետ»,-այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Այստեղ է, որ հարց է առաջանում, թե այդ դեպքում Վահագն Չախալյանի փաստաբանն ինչու՞ էր նման հայտարարություն անում, եթե դեռևս 1 ամիս առաջ այդ ցուցակում ընդգրկվածների անունները հայտնի էին:
Հիշեցնենք որ, դեռևս դեկտեմբերի 12-ին փաստաբան Ստեփան Ոսկանյանը Yelaket.am-ի հետ զրույցում նշել էր, Վրաստանի խորհրդարանը ստորագրել է «Համաներման մասին օրենքը», որի արդյունքում ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը նույնպես ազատ է արձակվելու:
Իրականում պարզվում է, որ Վահագն Չախալյանի գործընթացը ընթանալու է ընդհանուր համաներման կոնտեքստում, քանի որ ինքը դատվել է որոշակի հոդվածներով, որոնք մտնում են համաներման կոնտեքստի մեջ:
«Իր գործն այսօրվա դրությամբ պետք է անցնի դատարան և պետք է 2 ամսվա ընթացքում վերանայվի: Ըստ լոգիկայի կարելի է ենթադրել, որ 60-70 տոկոսով պետք է ազատեն, եթե իհարկե ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ չլինի»,-իր խոսքում նշեց Ջոնի Մելիքյանը:
Վերջինս կարծիքով սա իր մեջ քաղաքական ենթատեքստ ևս իր մեջ ունի:
«Եթե պարզվի, որ իր գործը դատարան չի մտել և չի վերանայվել, դա կնշանակի, որ Սահակաշվիլին ինչ-որ չափով ազդեցություն է ունեցել այս գործի վրա»,-հավելեց Ջոնի Մելիքյանը:
Հ. Գ. Ստացվում է, որ Վահագն Չախալյանի շահերը պաշտպանող փաստաբանը իրականում տեղյակ չէ նրա մասին, ավելին` իրեն նեղություն չի տվել անգամ տեղեկատվություն հավաքագրելու համար, որպեսզի լրատվամիջոցներին թյուր ինֆորմացիա չտրամադրի: Վերջինս այնքան անտեղյակ է իր գործից, որ անգամ համարձակություն չունի մեր հեռախոսազանգերին պատասխանել` իր սխալ տեղեկատվությունը պարզաբանելու համար:
Yerevannews.am

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply