Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 14, 2013 13:32
Հունվարի 12-ին, ժամը 16.00-ի սահմաներում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը, 2 ուղևորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 787 անգամ:





Facebook
Tweet This