Մեքենան տիրոջից գաղտնի վաճառել է ու փախուստի դիմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 13:24
Հունվարի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1954 թ. ծնված   Աշոտ Գ.-ն և հայտնել, որ 2012 թ. դեկտեմբերի 20-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի ավտոշուկայից գնել է «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենա, որը գնելուց հետո նույն ավտոշուկայում ցանկացել է վաճառել: Ավտոշուկայում նա ծանոթացել է 1961 թ. ծնված Ռադիկ Ե.-ի հետ, ով ցանկացել է գնել իր ավտոմեքենան 3.400 դոլարով: Վերջինիս հետ ընդհանուր համաձայնության գալով, որ ավտոմեքենայի գումարը կվճարի ս/թ հունվարի 8-ին Նորագավիթ թաղամասում գտնվող մաքսակետում, ավտոմեքենան մաքսազերծելու ժամանակ, և համաձայնվելով Ռադիկ Ե.-ի հետ` Ռուսթավի քաղաքի նոտարական գրասենյակում նրան տվել է լիազորագիր, հանձնել ավտոմեքենան ու վերադարձել Հայաստան:
Ս/թ հունվարի 8-ին Աշոտ Գ.-ն պարզել է, որ Ռադիկ Ե.-ն Հայաստանում իր ավտոմեքենան առանց իր իմացության Էրեբունու ավտոշուկայում 3.500 դոլարով վաճառել է 1982 թ. ծնված Վիգեն Ս.-ին և դիմել փախուստի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումններ Ռադիկ Ե.-ին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply