Աղբյուր. Իրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցությունները կկայանան հունվարի վերջին Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 13:26

Իրանի եւ «վեցյակի» միջեւ հերթական բանակցությունները կկայանան հունվարի վերջին Ստամբուլում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրազեկ աղբյուրը: Հանդիպումը կանցկացվի դիվանագիտական գերատեսչությունների քաղաքական տնօրենների մակարդակով:
Հանդիպման անցկացման հստակ ամսաթիվը դեռեւս սահմանված չէ: Ավելի վաղ Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանի հետ «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հունվարին:
2012թ. «վեցյակի» եւ Թեհրանի ներկայացուցիչների բանակցությունների երեք փուլ է անցկացվել` Ստամբուլում (ապրիլի 14), Բաղդադում (մայիսի 23-24) եւ Մոսկվայում (հունիսի 18-19): Այդ բոլոր հանդիպումներն ավարտվել էին առանց որեւէ բեկումնային որոշումների: Մինչ այդ Իրանի եւ «վեցյակի» բանակցություններ չէին տարվել ավելի քան մեկ տարի:

araxnews.com

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply