Տարեց կանանց հայտնաբերել են անօգնական վիճակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 14, 2013 13:15

Հունվարի 13-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Տիգրան Մեծի 18 շենքի 8-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1937 թ. ծնված Ժենյա և 1933 թ. ծնված Անժիկ Հովսեփյաններին:
Վերջիններիս շտապ¬օգ¬նության աշխատակիցները տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply