Արոնյանը և Մովսիսյանը բավարվեցին կեսական միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 14, 2013 13:24

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատային փառատոնի Ա խմբի մրցաշարի  2-րդ տուրում  Լևոն Արոնյանը մրցեց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Սպիտակներով հանդես եկող Արոնյանն առավելություն ուներ, այդուհանդերձ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Այդպիսով, մեր շախմատիստը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց և ունի  1 միավոր: Աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնան և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց հոլանդացի Յան Թիմանի հետ: Մեր շախմատիստն ունի 1 մաիվոր: Իսկ առաջատարը  Հոլանդիայի ներկայացուցիչ Սերգեյ Տիվյակովն է` 1,5 միավոր:

Դիտվել է 603 անգամ:
Print Friendly

Leave a Reply