Թունավորումներ Աշտարակում և Երևանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2013 13:06

Հունվարի 13-ին, ժամը 13.55-ին թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի Շահազիզի 86 տան բնակիչ, 1941 թ. ծնված Ժորա Միքայելյանը: Վերջինիս հարազատները տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունք:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

***
Հունվարի 14-ին, ժամը 01.20-ի սահմաններում, դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Չարենցի 68 շենքի 28-րդ բնակարանի բնակչուհի` 1989 թ. ծնված Սոնա Վարդանյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply