Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջն ու դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 14, 2013 12:55

Հունվարի 14-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրատունյաց և Եղբայրության փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ ու թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` դիմել է փախուստի:
Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 829 անգամ: