Վազաշեն գյուղում ավտոմեքենա է այրվել, իսկ Վարդաղբյուր գյուղում`շինություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 12:54

Հունվարի 13-ին, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.48-ին, մարվել՝ 20.11-ին:
Դ. Ստեփանյանին պատկանող ավտոտնակում այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 32 ԼՕ 642 պ/հ ավտոմեքենան և տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 32 քմ մակերեսով:

***
Նույն օրը, ժամը 20.18-ին տեղակություն է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի 3-րդ տանը հարակից այրվում է շինություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.53-ին, մարվել՝ 21.15-ին:
Այրվել է Ռ. Բալոյանին պատկանող տան պատշգամբի փայտյա կառուցատարրերը` 15 քմ մակերեսով, «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՏԼ 107 պ/հ ավտոմեքենայի շար¬ժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply