Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել Ստամբուլի հայ համայնքի ղեկավարի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 26, 2010 20:50

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և երկրի հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրիօղլուն:

Ուրբաթ օրը Անկարայում կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և երկրի հայ համայնքի ղեկավար, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորդրի նախագահ Պետրոս Շիրինօղլու հանդիպումը։

Հանդիպումից հետո Շիրինօղլին պատասխանել է լրագրողների հարցերին։

Շիրինոօղլին ասել է, թե եկել է վարչապետին հատուկ շնորհակալություն հայտնելու, քանի որ 8 կալվածքներ վերադարձվել են հայկական համայնքին։

Լրագրողները Էրդողանին հարցեր են տվել 1915 թվականի մասին, Էրդողանի վերջին հայտարարությունների մասին։

Պետրոս Շիրինօղլուն ասել է, թե 1915 թվականին տեղի ունեցածի մասին չէր ցանկանա օգտագործել ցեղասպանություն բառը։ Անշուշտ, գիտե, որ շատ անախորժ դեպքեր են տեղի ունեցել, երկու կողմերն էլ տառապել են, բայց «հին դեպքերը քրքրելը լավ չէ, ու վստահություն է հայտնել, որ վարչապետ Էրդողանին ու Հայաստանի նախագահ Սարգսյանին կհաջողվի ելք գտնել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։

Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիներին վտարելու՝ Էրդողանի հայտարարության մասին Պետրոս Շիրինօղլին ասել է, թե գիտեին, որ հայաստանցիներին վտարելու մասին Էրդողանը «սրտանց չի խոսել. իր սրտի եկածը այդ չէր։

Մինչև հիմա որևէ վարչապետ մեզ հետ, ազգային փոքրամասնությունների հետ այդքան մոտ չէ, որքան Ռեջեփ Էրդողանը, – ասել է Շիրինօղլուն։

Նա անդրադարձել է նաև անօրինական բնակվողների երեխաների՝ օրինական դպրոց հաճախելու հարցին։

Շիրինօղլուին ասել է, որ «եթե հարյուրավոր աշակերտներ լինեն, ապա բավականին դժարություններ է ստեղծվում երկրի օրենքների դիմաց, բայց եթե խոսքը 810 աշակերտի մասին լինի, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծում գտնել։

Դիտվել է 1956 անգամ:
Print Friendly

Leave a Reply