Դիլիջանում գտնվել է ՌԴ-ում ավազակային հարձակման համար հետախուզվողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 12:52
Հունվարի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի   տներից մեկից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գուրգեն Մ.-ն, որը 2006 թ. հունիսի 25-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հետախուզումը նախաձեռնողը տեղեկացվել է հայտնաբերման մասին:
Դիտվել է 625 անգամ:
Print Friendly

Leave a Reply