Էլեկտրասյանը բախված մեքենայի վարորդը հարբած է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 12:42
Հունվարի 13-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի թաղամասում «Ռենո-Լուտեցիա» մակնիշի ավտոմեքենան բախվել  է հանդիպակաց երթևեկելի գոտու մայթեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով  վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ վարորդը եղել է  ոգելից խմիչքի օգտագործած վիճակում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ պատահարի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply