Թողարկվել են նոր հուշադրամներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2013 12:31

«Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:

Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են «1888» և «1968» տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունն է:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը         10 000 դրամ

Մետաղը և հարգը              ոսկի, 9000

Քաշը                               8,6 գ

Տրամագիծը                      22,0 մմ

Դրամաշուրթը                   ատամնավոր

Որակը                             պրուֆ

Տպաքանակը                    1000 հատ

 «Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված  արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Եզրաշուրթով վերևում և ձախում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է:Ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարումը: Եզրաշուրթով ձախում և ներքևում «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում:

Էսքիզների և բուկլետի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

 Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը         100 դրամ

Մետաղը և հարգը              արծաթ, 9250

Քաշը                               28,28 գ

Չափը                             28,0×40,0 մմ

Դրամաշուրթը                   հարթ

Որակը                             լավացված

Տպաքանակը                    500 հատ

 «Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն  է`  «2013», ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»  և «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ստեփան Աղաջանյանի դիմանկարը և ներկապնակ ու վրձիններ: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրվaծ են համապատասխանաբար` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN»:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում:

Էսքիզների և բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

 Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը         100 դրամ

Մետաղը և հարգը              արծաթ, 9250

Քաշը                               28,28 գ

Չափը                             28,0×40,0 մմ

Դրամաշուրթը                   հարթ

Որակը                             լավացված

Տպաքանակը                    500 հատ

 «Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածարծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասում հուշադրամի անվանականարժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը՝ «2013»: Եզրաշուրթի մոտ շրջագծով  մակագրված է ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները: Եզրաշուրթի մոտ շրջագծով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝  «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN» ու  «1913-1985»:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում:

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը             1000 դրամ

Մետաղը և հարգը                 արծաթ, 9250

Քաշը                                   33,6 գ

Տրամագիծը                         40,0 մմ

Դրամաշուրթը                       ատամնավոր

Որակը                                 պրուֆ

Տպաքանակը                        500 հատ

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply