Ճանաչված դերասանի դուստրը հայտնել է, որ հայրն իրեն բռնաբարում էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 12:19

Գերմանացի հանգուցյալ դերասան Կլաուս Կինսկու ավագ դուստրը հայտարարել է, որ դեռահասության տարիքում  հայրն իրեն պարբերաբար բռնաբարում էր: Այդ սարսափելի արարքի մասին 60-ամյա կինը համարձակվել է պատմել  հոր մահից 20 տարի անց: Նրա կրտսեր դուստրը` Նաստասյա Կինսկին,   հայտնել է, որ ինքը հորն այդպիսին չի ճանաչում:

Գերմանական կինոյի աստղ Կլաուս Կինսկին , որը մահացել է 1991-ին, հայտնի էր իր սիրային արկածներով, սակայն ոչ ոքի մտքով իսկ չի անցել, որ նրա սեքսուալ հետաքրքրությունները տարածվել են սեփական դստեր վրա: Պոլա Կինսկու  “Մանկան շուրթերով” ինքնակենսագրականի հրապարակման նախօրեին  կինը որոշել է խախտել լռության երդումն ու ողջ աշխարհին պատմել, թե ով էր իրականում նրա հայրը:

Պոլան պատմում է, որ հայրն իրեն վճարում էր ինտիմ կապի համար. պառկեցնում էր մետաքսյա բարձերի վրա ու ասում, որ ոչ մի տարօրինակ բան չկա, երբ հայրը քնում է դստեր հետ: Կինն ասում է, որ հայրն արյունապիղծ կապերը “բացարձակ նորմալ երևույթ էր համարում” ու հավաստիացնում, որ աշխարհում հազարավոր նմանատիպ ընտանիքներ կան:

Այդուհանդերձ, նա դստերը խստորեն արգելել էր դրա մասին ինչ- որ մեկի պատմել: Նրանց կապը սկսվել է այն ժամանակ, երբ  լրացավ աղջկա 15 տարին ու տևեց մոտ 4 տարի: Դերասանի կենսագիր Քրիստինա Դևիդը (նրա գիրքը գերմաներենով լույս է տեսել 2006-ին)  ասել է, որԿինսկու ավագ դուստրն իրեն վաղուց է պատմել դրա մասին, սակայն իր համաձայնությունը այդ փաստը հրապարակելու վերաբերյալ  չի տվել:

Իսկ Պոլայի խորթ քույրը`Նաստասյա Կինսկին,  հայտարարել է, որ ոչինչ չի իմացել հոր մասին ու հավելել, որ հպարտանում է Պոլայով, որը համարձակություն է ունեցել հոգուց այդ ծանր բեռը գցելու:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply