Ուգո Չավեսի առողջական վիճակը լավացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 12:12

Վենեսուելայի կապի և տեղեկատվության  նախարար Էռնեստո Վիլեգասը հաղորդել է , որ երկրի նախագահ Չավեսի առողջական վիճակը լավացել է:

“Չնայած դեկտեմբերի 11-ի վիրահատությունից հետո նրա առողջությունը թուլացել էր, վերջին օրերին նկատվում է նախագահի վիճակի  բարելավում, -նշել է նախարարը:-Թոքային ինֆեկցիան հսկողության տակ է , Չավեսը գիտակցության է եկել”:

Բայց և այնպես, ինչպես նշել է նախարարը, պետության ղեկավարը կարիք ունի հատուկ բուժման, որպեսզի թոքային ինֆեկցիայի պատճառով առաջացած շնչառական անբավարության խնդիրը լուծվի, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Ավելի վաղ հաղորդել էին, որ 2012թ.  դեկտեմբերին Ուգո Չավեսը մեկնել էր Կուբա հայտնաբերաված չարորակ ուռուցքը վիրահատելու նպատակով : Չորրորդ վիրահատությունը կատարվել է Հավանայում  դեկտեմբերի 11-ին, այն տևել է վեց ժամ և բարդություններ է առաջացրել արյունահոսությամբ, որը բժիշկներին հաջողվել է կանգնեցնել: Դրանից հետո Վենեսուելայի կառավարությունը երկրի բնակիչներին հայտնել էր, որ հիվանդի մոտ հայտնաբերվել է շնչառական օրգանների ինֆեկցիա, բայց նրա վիճակը գնահատվել էր “կայուն”:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply