Մահացավ Վահան Զատիկյանի երկրորդ որդին՝ ոչ բռնի մահով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 11:24

Նախօրեին` ժամը 7:00-ի սահմաններում, Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել էր Երևանի Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը՝ առանց բռնության հետքերի: Այս մասին զանգվածային լրատվության միջոցների տեղեկություններն այսօր հաստատեցին ՀՀ ոստիկանության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:

Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը:

Հիշեցնենք, որ Վահան Զատիկյանի մյուս որդին՝ Սեդրակ Զատիկյանը, սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply