Ուղեղ` KFC-ից ճաշի փոխարեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 9:30

Մեծ Բրիտանիայում երիտասարդը արագ սննդի կետից պատվիրված սննդի փոխարեն հայտնաբերել է ուղեղ: Էսեքս կոմսությունից 19-ամյա երիտասարդը որոշեց ճաշել տեղի արագ սննդի կետերից մեկում:

“Սովորաբար գնում եմ տապակած հավի կտորներ, սակայն չէի կարող անգամ ենթադրել, թե ինչ անակնկալ էր ինձ սպասվում”:

Պատվիրածից մի փոքր կծելով` տղան զգում է, որ համը  տարօրինակ է: Իսկ երբ  բացում է տեսնելու, թե ինչ էր դա` ապշում է: ”Ես չէի կարողանում հավատալ աչքերիս: Դա իսկական ուղեղի նման էր: Ինձ զարմացրեց նաև այն փաստը, որ դրա երկարությունը 7 սմ էր”:

Նա իսկույն լուսանկարեց “գտածոն” ապա տեղադրեց սոցցանցերից մեկում: Դրանից հետո դիմեց  կազմակերպության անձնակազմին:  Սակայն  նրանցից և ոչ ոք չարձագանքեց երիտասարդի բողոքին: Օրեր անց KFC-ի փորձագետները ներկայացրեցին իրենց ենթադրությունները, որ ամենայն հավանականությամբ, դա ընտանի թռչնի երիկամի մաս է եղել:

“Մենք ցավում ենք, որ մեր այցելուն բացասական զգացումներ է ունեցել, սակայն արժե նշել, որ առողջության համար անհանգստանալու բան չկա, քանի որ այդ մթերքն անվնաս է”, -հայտնել է Kentucky Fried Chicken մամլո քարտուղարը:

Սա առաջին դեպքը չէ, ի դեպ: 2012-ին ընկերությունը 8,3 մլն դոլար փոխհատուցում վճարեց Մոնիկա Սամանին, որը Kentucky Fried Chicken մթերքն օգտագործելուց հետո վարակվել էր սալմոնելոզով: 2005-ին հիվանդության պատճառով նա անդամալույծ դարձավ,  և  երեխայի ուղեղը լուրջ վնասվեց:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply