Միլիոնավոր հնդիկներ ուխտագնացություն են սկսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2013 8:28

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ալահաբադ քաղաքում այսօր մեկնարկում է  Կուբհա-մելա ծիսակատարությունը, որին , ինչպես սպասվում է, մասնակցելու է 100 մլն մարդ:

Սափորների տոնի ծեսի հիմքում վերին ու ստորին ուժերի պայքարն է անմահության նեկտարով լեցուն  սափորի համար: 12 տարին մեկ անգամ նշվող  55-օրյա տոնակատարության գագաթնակետը Գանգես գետում լվացվելն է:

2007-ին   նշված  Կուբհա Մելի կիսատոնին, որն էլ անց է կացվում 6 տարին մեկ, մասնակցել է 70 մլն մարդ: Դա մարդկության պատմությանը հայտնի ամենամարդաշատ իրադարձությունն էր:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply