Հայիթիում հիշում են երկրաշարժի զոհերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 13, 2013 8:49

Հայիթիի նախագահ Միշել Մարտելին հայտարարել է, որ կղզում հիշատակի արարողություն տեղի կունենա`նվիված 2010 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերին: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալություն`սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Հայիթիի երկրաշարժի զոհերի հիշատակման արարողություն կազմակերպելու է նաև ՄԱԿ-ը:

Հիշեցնենք, որ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել 2010 թվականի հունվարի 12-ին`խլելով 250 հազար մարդու կյանք: Հայիթիի 300 հազար բնակիչ տարբեր վնասվածքներ էին ստացել, իսկ 1,2 մլն մարդ մնացել էր առանց կացարանի:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply