Պր. Պուտին ի՞նչ եք ասել երեխային այդպես վախեցնելու համար. Ռուսաստանի նախագահը հանրության աչքի առջև վախեցրել է երեխային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 22:42

Վլադիմիր Պուտինը երևի կարծել է, որ հրաշալի PR քայլ է անում՝ կռանալով և ընկերական ձևով խոսելով երեխայի հետ:
Սակայն երբ Ռուսաստանի նախագահը կանգնել է, տղայի դեմքին այնպիսի սարսափի արտահայտություն էր քարացել, որ շատերին հետաքրքրել է, թե իրականում Պուտինը ինչ է ասել երեխային: Ամեն դեպքում ինչ էլ, որ ասած լիներ, նրա բառերը իրենց կնիքն էին թողել երեխայի դեմքին:
Ինտերնետային կայքերում նկարի հայտնվելուց հետո օգտատերերը սկսել էին գուշակել քաղաքական գործչի արտաբերած բառերը: Տարբերակներից մեկի համաձայն Պուտինը երեխային հայտնել է, որ նա իր հայրն է: Երկրորդ տարբերակի համաձայն նա ասել է, որ ինքը Վլադիմիր Պուտինը չէ, իրական նախագահը մահացել է, և տարբերակ երեք՝ նա ասել է, որ ինքը սպանել է Սանտա Կլաուսին:
Նկարները արվել են երբ Պուտինը մասնակցում էր Ռուսաստանի Սոչի քաղաքում Սրբ. Գևորգի վանքում մատուցվող հունվարի 7-ի Սուրբ ծննդյան պատարագին:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply