Facebook-ը փորձարկում է կիրառել անծանոթներին նամակ ուղարկելու վճարովի ծառայություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 21:48

Facebook-ը հաստատել է, որ վերջերս սկսել է մինչև 100 դոլարի վճար գանձել այն օգտատերերից, որոնք կցանկանան իրենց ընկերների ցուցակում չգտնվող մարդկանց նամակ ուղարկել: Վերջիններս այնպիսի հայտնի մարդիկ են, ինչպիսիք են Facebook-ի հիմնադիր Մարկ Զուկենբերգը:
«Ներկա պահին մենք փորձարկում ենք ծայրահեղ գնային տարբերակներ՝ պարզելու, թե որն է սպամը ֆիլտրելու լավագույն միջոցը», – AFP լրատվական գործակալությանը հայտնել է Facebook-ը:
Դեկտեմբերից Facebook-ը սկսել է փորձարկել նամակներ ուղարկելու նոր ռազմավարություն, որը թույլ կտա Ցուկենբերգին անծանոթ մարդկանց մուծում կատարել, որպիսի նամակը հայտնվի նրա «inbox-ում»: Սկզբնական շրջանում փորձը կատարվում էր ԱՄՆ-ում, որտեղ նամակի հասցեագրողը մուծում էր մեկ դոլար:
Նոր ռազմավարության նպատակն է, երաշխավորել, որ միայն կարևորություն ներկայացնող նամակները կհասնեն բարձր դիրք ունեցող օգտատերերին:
Սպամերը զտելու համար Facebook-ը արդեն սկսել է կիրառել այլ միջոցներ, ինչպիսիք են ընկերների միջև կապը և ալգորիթմերը:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply