Ֆրանսիան Մալիում սկսել է ռազմական միջամտություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 19:12

Ֆրանսիան Մալիում սկսել է ծավալել ռազմական գործողություններ ՝ օգնել տեղի կառավարությանը դիմադրելու հյուսիսի կառավարումը ստանձնած իսլամիստ ապստամբների շարժը դեպի հարավ:
Նախագահ Ֆրանսուա Օլլանդը ասել է, որ ապստամբների ներթափանցումը դեպի նոր տարածքներ խստացրել է անվտանգության դրությունը, և Ֆրանսիան՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Արևմտյան Աֆրիկայի ազգերի աջակցությամբ, որոշել է օգնություն ցուցաբերել նախկին գաղութին:
ԱԳ նախարար Լորեն Ֆաբիուն չի ցանկացել բացահայտել ռազմավարական մանրամասներ, ինչպիսիք են օրինակ ֆրանսիական զորքերի գտնվելու վայրը և այլն, որպեսզի ապստամբներին տեղեկություն չհաղորդի ընթացիկ իրավիճակի մասին:
«Իրավիճակը զգալիորեն վատթարացել է վերջին մի քանի օրվա ընթացքում: Ապստամբները շարժվում են դեպի հարավ՝ նպատակ ունենալով զավթել ամբողջ Մալին և հաստատել ահաբեկչական պետություն», – մամլո ասուլիսում հայտնել է Ֆաբիուն:
«Մենք պետք է կանգնեցնենք նրանց առաջխաղացումը, այլապես Մալին կանցնի իրենց տիրապետության ներքո՝ ի հայտ բերելով սպառնալիք Աֆրիկայի և նույնիսկ Եվրոպայի համար»,-ասել է նա:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply