Թուրքիայի ուսանողական խորհուրդը հայ-թուրքական հաշտեցման քայլ է կատարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 19:05

Անցած ամիս Մալթայում կայացած Եվրոպական ուսանողական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի ուսանողական ազգային ասացիացիան ընտրվեց եվրոպական ուսանողական ընտանիքի անդամ, իսկ նույն հանդիպման շրջանակներում Թուրքիայի ուսանողական խորհուրդը դարձավ անդամության թեկնածու  երկիր: Ահա այդ հանդիպումից կարճ ժամանակ անց Թուրքիայի ուսանողական խորհրդի երեք անդամ որոշում են Երևան գալ`նպատակ ունենալով սկսել հայ-թուրքական երկխոսություն ուսանողական մակարդակով:

Ինչպես գրում է թուրքական «Bugün»–ը`Թուրքիայի ուսանողական խորհրդից 5 «խելագար» երիտասարդ, որոնք սովորում են երկրի տարբեր բուհերում, որոշել են քայլ կատարել հայ-թուրքական սառեցված հարաբերությունների բարելավման համար` նախատեսելով առաջիկայում հայ-թուրքական ուսանողական արձանագրություններ ստորագրել:
Թուրքիայի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Թայգուն Օնգյորենը պատմել է, որ Մալթայում իրենք հանդիպել և ծանոթացել են Հայաստանից եկած պատվիրակության հետ: Նա նշել է, որ նախատեսվող արձանագրությունները ստորագրվելու են հունվարի 21-ին Գալաթասարայի համալսարանում կազմակերպված հայ-թուրքական ֆորումի ժամանակ, որին մասնակցելու են նաև Հայաստանից հրավիրված ուսանողներ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply