Փարիզում զանգվածային ցույցեր են սպանված քուրդ կանանց համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 19:01

Փարիզում օրերս երեք քուրդ կանանց սպանության դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Նրանք ձեռքերում ունեցել են սպանված կանանց և Աբդուլահ Օջալանի լուսանկարները, PKK-ի խորհրդանշական կարգախոսները: Ինչպես հաղորդում է թուրքական «Radikla»-ը`ցույցին մասնակցել են նաև Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը և փոխնախագահ Գյուլթան Քըշանաքը:
Բողոքի քայլերթից առաջ Դեմիրթաշը խոսել է լրագրողների հետ: «Մեզ պետք չէ ատելություն և զայրույթ: Խաղաղության հաստատման դժվարությունն էլ հենց սա է`առանց ատելությանը տրվելու սկսված այս գործնթացում համառորեն քայլելու համար համբերատար, խելացի և խիզախ է պետք լինել, ուրիշ ճանապարհ չկա: Մենք հետևում ենք վարչապետի հայտարարություններին, որոնք, սակայն, վստահություն չեն ներշնչում քրդերին: Սպանված մարդիկ քաղաքացիական քաղաքականությամբ զբաղվող անձինք էին, սակայն Էրդողանը նրանց ահաբեկիչներ է անվանել: Թուրքիայի վարչապետը պետք է ջանքեր գործադրի այդ սպանությունների բացահայտման համար, այլ ոչ թե նման հայտարարություններ անի»,-նշել է Դեմիրթաշը

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply