Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Բարտակին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2010 20:05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է: ՀՀ Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, եւ փոխվարչապետ Բարտակի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները: Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում: Նա ասել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, եւ նախանշվել են համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղությունները: Չեխիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ իր հետ Հայաստան է ժամանել գործարարների պատվիրակություն: Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չեխական գործարար շփումները կօգնեն բացահայտել եւ իրացնել այս ոլորտում առկա մեծ ներուժը: Նախագահ Սարգսյանը, ի դեմս փոխվարչապետ Մարտին Բարտակի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար եւ նկատել, որ Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է: Կայքի կառուցվածքը Նախագահ Աշխատակազմ Լուրեր Գրադարան Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ Երեւան, Բաղրամյան պողոտա, 26 © 1999-2010

Դիտվել է 2033 անգամ:
Print Friendly

Leave a Reply