Քաղցր կիտրոն. նոր միրգը ստացվել է լիմոնի և մանդարինի խաչասերումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 18:55

Միրգը իր տեսքով ամբողջովին կիտրոն է հշեցնում, սակայն նրա նարնջագույն գույնը մատնում է նրա քաղցր համի մասին:
Նոր միրգը անվանվել է Մեյեր կիտրոն: Այն ստացվել է Չինաստանում ամերիկյան գյուղատնտեսության վարչության աշխատակից Ֆրանկ Մեյերի կողմից անցած դարում կիտրոնի և մանդարինի խաչասերման արդյունքում և ընդհանրապես թթու համ չունի:
Միրգը հիմնականում օգտագործվում է բարակ կտրտված շերտերով, սակայն այն կարելի է ուտել նաև նարինջի նման:
Մրգի կեղևը բարակ է և բուրավետ, իսկ միջուկը մուգ դեղին գույն ունի և պարունակում է մինչև 10 կորիզ:
Մեյերը միրգը Միացյալ Նահանգներ է տեղափոխել 1908թ-ին, որից հետո քաղցր կիտրոնը սկսեց մեծապես օգտագործվել տարբեր տորթերի և կոկտեյլների մեջ:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply