Հոլանդացի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը հավանաբար կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 18:02

 Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբին երկարատև բանակցություններից հետո հավանաբար կհաջողվի իր կազմում տեսնել իտալական «Ինտեր» ակումբի և Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերին:

Գալաթասարայի նախագահ Ունալ Այսալը անցած շաբաթ եղել է Միլանում և ակումբի հետ համաձայնության եկել, իսկ ֆուտոլիստի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը`Ուեսլի Սնեյդերը թուրքական ակումբում տարեկան 5,3 մլն աշխատավարձ կստանա, ինչպես նաև 25 հազար եվրո ամեն խաղի համար: Հոլանդացի ֆուտբոլիստի տրասնֆերի վերջնական արդյունքները շուտով պարզ կդառնան:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply