Իտալիայում երեխային թույլ են տվել ապրել միասեռական մոր, այլ ոչ թե մուսուլման հոր հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 17:59

    Իտալիայում առաջին ատյանի դատարանը մերժել է մի մուսուլման հոր հայցը, վճռելով, որ երեխան կարող է մնալ մոր և նրա ընկերուհու, այսինքն լեսբուհի զույգի մոտ: Երեխայի մայրը, ով բռնության էր ենթարկվում իր ամուսնու կողմից, բաժանվել է նրանից: Հորը զրկել են հայրական իրավունքներից և երեխայի խնամակալությունը հանձնվել է մորը:

Այնուհետև, ինչպես գրում է «Doğan» թուրքական լրատվական գործակալությունը, մայրը, թմրանյութից ունեցած կախումից ազատվելու համար բուժում է անցնում համապատասխան կլինիկայում, որտեղ ծանոթանում է բուժքույրերից մեկի հետ: Կանանց միջև հարաբերություններ են սկսվում, և նրանք սկսում են միասին ապրել`իրենց մոտ վերցնելով նաև երեխային:

Փոքրիկի հայրը դատարան է դիմել, որպեսզի իրեն վերադարձնեն երեխայի խնամակալությունը, քանի որ միասեռական ընտանիքում ապրելը վատ կանդրադառնա որդու հոգեբանության վրա:

Այնուհանդերձ դատարանը մերժել է հոր հայցը`թույլ տալով երեխային մնալ մոր հետ`պատճառաբանելով, որ Իտալիայում նման օրենք չկա: Այս որոշումը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իտալիայում միասեռականների իրավունքների պաշտպանության ամենամեծ «Arcigay» շարժման կողմից:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply