KLM-ը դադարեցնում է թռիչքները Իրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 12, 2013 19:31

Air France-KLM-ը հայտնել է, որ ապրիլից սկսած ընկերությունը կդադարեցնի թռիչքները Իրան: Այսպիսով գերմանական Lufthansa-ն կլինի միակ եվրոպական ավիաընկերությունը, որը կիրականացնի չվերթներ դեպի Իրան:
Ընկերության խոսնակը ասել է, որ Ամստերդամ-Թեհրան ուղերթի մասին որոշումը կայացվել է տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներով:
Այժմ KLM-ը վաճառում է ամենօրյա թռիչքների ավիատոմսերը սակայն ամսվա վերջին թռիչքների քանակը կնվազի:
Ուղիների վերանայումից հետո, ընկերությունը նաև պատրաստվում է իր ծառայությունները դադարեցնել Ադիս Աբեբայում և Խարթումում:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply