Փակ են Բերդ-Ճամբարակ եւ Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2013 18:06
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 12-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ եւ Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները:
Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:






Facebook
Tweet This
Email This Post
