Փակ են Բերդ-Ճամբարակ եւ Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2013 17:44
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Հունվարի 12-ին` ժամը 17.30-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:  Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ եւ Երնջատապ-Բուժական ավտոճանապարհները:

Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։                                                                                                                                              

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply